ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Թող Աստված շենություն ու լիություն տա բոլորիդ օջախներին

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Թող Աստված շենություն ու լիություն տա բոլորիդ օջախներին
05.01.2014 | 14:02

Իմ սիրելի ֆեյսբուքյան բարեկամներ, հարգելի ֆեյսբուքցիներ, սրտանց և բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը: Բոլորիդ` անկախ քաղաքական, կրոնական հայացքներից, համոզմունքներից, քաղաքացիական դիրքորոշումից, ազգությունից, բոլորիդ` նույնիսկ նրանց, որոնք ինձ ատում կամ թշնամի են համարում, բոլորիդ ցանականում եմ առողջություն, ամենալավն ու բարին: Բոլորիդ լավ, բարի նպատակները, ցանկությունները, ծրագրերը թող իրականանան: Ցանկանում եմ, որ մեր պետության բոլոր քաղաքացիները` անխտիր բոլորը, լինեն հայրենասեր, օրինապահ, քաղաքավարի, հանդուրժող, կարգապահ, քաղաքացիական, քրիստոնեական արժեքները գնահատող և կրող: Թող Աստված շենություն ու լիություն տա բոլորիդ օջախներին և բարգավաճում՝ մեր հայրենիքին: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ